Կառավարությունը փոխեց «Հանրային ծառայության մասին» օրենքը. այսուհետ խորհրդի նախագահ կարող են ընտրվել նաև բարձրաստիճան պաշտոնատար անձինք

Լուրեր

09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
Բոլորը

ՀՀ Կառավարությունը փետրվարի 6-ի նիստում փոխոխություն կատարեց «Հանրային ծառայության մասին» օրենքում:

Ընդունված որոշմամբ՝ «Խորհրդի նախագահ չեն կարող ընտրվել բարձրաստիճան պաշտոնատար անձինք» բառերը փոխարինվեցին «Խորհրդի նախագահ կարող է ընտրվել Հանրային պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ ՀՀ նախագահի, պատգամավորի, Կառավարության անդամի, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի) կամ հանրային ծառայողը, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ» բառերով։

Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը կնպաստի պետական մասնակցությամբ ընկերությունների տնօրենների խորհուրդների իրավասությունների՝ առավել արդյունավետ իրականացմանը, կվերանա «բարձրաստիճան պաշտոնական անձանց» խորհրդի նախագահ ընտրվելու սահմանափակումը, մասնավորապես՝ նախարարի տեղակալները, որոնք համակարգում են ոլորտները և ունեն խորհրդի նախագահի պաշտոնում պահանջվող կարգավիճակ և կառավարչական հմտություններ, կարող են ընտրվել այդ պաշտոնում: