Ինչ պահանջ դրեց Նիկոլ Փաշինյանը նորանշանակ մարզպետների առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ Քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ։ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանը նշանակվեց Շիրակի մարզպետ:

Կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերն ընդունելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետներին:

«Ես ուզում եմ նորանշանակ մարզպետներին ասել, որ մեզ համար առաջնային խնդիր է նոր ներդրումների ներգրավումն ու աշխատատեղերի ստեղծումը, որոնք իրենց հերթին կբերեն սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունների։ Պետական կառավարման բոլոր մարմինները, այդ թվում՝ մարզպետարանները, պետք է երաշխավորեն, որ արհեստական խոչընդոտներ չեն լինի ներդրումային ծրագրերի քննարկման ժամանակ։ Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով քաջալերենք պոտենցիալ ներդրողներին, նրանց համար ցույց տանք, թե ինչպիսի ներդրումներ կարելի է անել մարզերի և ՀՀ-ի զարգացմանը նպաստելու համար: Այնպես որ՝ Ձեզ հաջողություն եմ մաղթում այդ և մյուս գործերում»,- ասաց վարչապետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան