Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր կնշվի

Լուրեր

28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի՝ փետրվարի 5-ի երեկոյան հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով, ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվելու է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին տեղեկանում ենք euronews.com-ից:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պարբերաբար բախումներ է առաջացնում Թուրքիայի և ԵՄ անդամ երկրների միջև: Մակրոնն իր որոշման մասին նախապես տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ նշելով, որ ցանկանում է Թուրքիայի հետ բաց երկխոսություն ունենալ։

«Թուրքիայի հետ որոշ անհամաձայնություններ ունենք՝ կապված Իսլամական պետության, մարդու իրավունքների, ինչպես նաև Ցեղասպանության հետ»,- նշել է Մակրոնը:

Դեռ 2017-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում Մակրոնը նշել էր, որ Ֆրանսիան 1915-ի ոճրագործությունը դատապարտող առաջին երկրներից է:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001 թվականին:

 

Նելլի Մելքոնյան