Քիչ փողով շատ արդյունք է պետք ստանալ՝ առանց սենտիմենտալ փաստարկների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
Բոլորը

Կառավարության՝ փետրվարի 6-ի նիստում գործադիրը փոփոխություն կատարեց ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»  որոշման մեջ, որի  ընդունումից հետո ծագել էին որոշակի խնդիրներ, մասնավորապես՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների գծով հատկացումները տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող  դրամաշնորհների հետ կապված:

Ընդ որում՝ պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձև ունեցող տնտեսվարող սուբյեկտներին ֆինանսավորումը տրամադրվում էր ուղղակի, իսկ հիմնադրամի կազմակերպաիրավական ձև ունեցող տնտեսվարող սուբյեկտներին և փակ բաժնետիրական ընկերություններինը՝  մրցույթով:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ներկայացրած որոշման նախագծով առաջարկվում է նախագծում կատարել փոփոխություն, որի արդյունքում  հիմնադրամին կամ ՓԲԸ կարգավիճակ ունեցող կազմակերպություններին 2019 թվականի բազային և նպատակային ծրագրային ֆինանսավորումը կտրամադրվի՝ հիմք ընդունելով բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի  2018 թվականի սեպտեմբերի 24-ի նիստի եզրակացությունը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս փոփոխությունը շատ էական է գիտության համար, քանի որ դրվում է խնդիր ավելի ամրացնել և արդիականացնել գիտության և կյանքի, տնտեսության պահանջներն ու փոխադարձ կապը։

«Մի կողմից ասվում է, որ գիտության ֆինանսավորումը բավարար մակարդակի չէ, բայց երբ փորձ է արվում այդ ոլորտում փոփոխություն անել, պարզվում է՝ դրանից սկսվում են համապատասխան արձագանքներ, պարզվում է, որ բոլորը դժգոհ չեն այն իրավիճակից, որից բոլորը դժգոհում են։ Մեզ նման վիճակում գտնվող երկրներում կա միտում, որ հեղափոխություն էր անցավ, մի փոքր ոգևորվեցինք, որից հետո  կլինի դարձ ի շրջանս յուր։ Ես ուզում եմ ընդգծել, որ նման ակնկալիքները սին են, մենք չենք գնալու այդ ճանապարհով։ Սենտիմենտալ փաստարկներ չպետք է ընդունվեն։ Քիչ փողով շատ արդյունք ստանալու մեխանիզմը մենք պետք է ունենանք»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան