Վալերի Օսիպյանը դատարանում է. նա պատմեց, թե ինչպես է պատանդառվել ՊՊԾ-ի գրավման օրերին

Լուրեր

02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:10
ԵՀ նախագահը մեկնեց Երևանից // Պետական գաղտնիքի հրապարակման գործով գնդապետ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 18:00
Վճռականորեն ասում եմ` երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:51
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:43
Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա ծռերի» տասը անդամի գործով դատական նիստին այսօր դատարան է ներկայացել ներկայումս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը. նա դատարանում որպես տուժող ցուցմունք տվեց:

Օսիպյանը դատարանին հայտնեց, որ Ոստիկանության հերթապահ մասից ստացել է զանգ և տեղեկացել տեղի ունեցած գործողությունների մասին. «Ապօրինի զավթել են, ես, տեղեկանալով այս ամենի մասին, ուղևորվեցի դեպի ՊՊԾ գունդ: Հասնելով բաժնի մոտ, ես տեսա հավաքված մի խումբ ոստիկանների, և ինքնաձիգերով անկանոն մարդիկ էին մտնում, դուրս գալիս: Ինձ անմիջապես տղաները զեկուցեցին ինչ ա կատարվում, հորդորում էին ինձ մի փոքր հեռու կանգնել, որ ինձ չթիրախավորեին, որովհետեւ կրակահերթեր էին լինում երբեմն: Տղաներից մեկի մոտ կար ռադիոկապ, ես լսեցի Պավլիկ Մանուկյանի ձայնը: Անմիջապես վերցրի կապի միջոցը և կապի մտա: Վերցրի, ասեցի՝ Պավլիկ, ասաց՝ լսում եմ, ո՞վ ա, ասի՝ ձեր հետ խոսում է գնդապետ Օսիպյանը, ասեց՝ հա լսում եմ, առաջարկեցի դուրս գալ, զենքերը վայր դնել: Ասաց՝ շատ ես խոսում, ասի՝ լավ եկեք, ես էլ դուրս գամ, բանակցենք, հասկանանք՝ ինչ ա կատարվում: Ինքը ընդունեց առաջարկս, ես քայլ արեցի, որ մոտենամ, տղաներն ինձ հետ ուզում էին գային, ես հրամայեցի, որ ոչ մեկ ինձ հետ չգա: Պարոն Եղիազարյանը մոտեցավ, միասին գնացինք: Բարձրանում էինք և դիմացի մայթում տեսա, որ կանգնած է Մարտիրոս Հակոբյանն ինքնաձիգով, Պավլիկը մոտեցավ, Սեդրակը Նազարյանը մոտեցավ, Աշոտը Պետրոսյանը, էլ չեմ հիշում, իրենց հստակ հիշում եմ: Մենք փորձել ենք բացատրել՝ ինչ է կատարվում, մենք մերն էինք ասում, իրենք իրենցն էին ասում, ես հասկացա, որ բանակցությունները չի ստացվում»: 

Վալերի Օսիպյանը դատարանին նաև հայտնեց, որ իրեն սպառնացել են, հրել. «Ուզում էինք վերադառնալ, ձեռքիս կապի միջոցն էր, Սեդրակը Նազարյանը ձեռքով կապիս միջոցը վերցրեց, սկսեցին բրդբրդել, բոլորը պահեցին ինքնաձիգն ինձ վրա՝ «հիմա կգյուլենք քեզ ստեղ»: Հետևիցս ինքնաձիգով հարվածներ էի ստանում, ուսադիրներս պոկեցին, հետո իմացա, որ Աշոտն էր, հարվածներով, մտանք գունդ, անցակետով անցանք, ես նկատեցի, որ մի քանի համակագիչներ սեղանին դրված, այդտեղ աշխատում էր Վարուժան Ավետիսյանը: Ասում էր՝ լավ ենք անում, ռեժիմը մեր կյանքը կերավ: Անցանք սենյակ և մեր հետ միասին ութ ոստիկաններ կային՝ մի մասը ձեռնաշղթաներով, մի մասի ձեռքերը կապած, մի քանիսը նստած, մի քանիսը կանգնած: Մեզ էլ կանդալեցին և այլն, և չէինք դադարում մենք բանակցել, ինձ հաջողվեց համոզել իրենց, ձեռքերս արձակեցին, այնուհետև ինձ տարան դուրս, գնդից դուրս էինք գալիս ձախ թևի վրա կանգնեցինք, դրսում Սեթոն էր, Պավլիկի տղան էր, թուղթը ձեռքը գրում էր, բարձրախոս տվեցին իմ ձեռքը, ինքնաձիգը ուղղեցին իմ կողմ՝ «հեսա քեզ կգյուլենք էս պատի տակ: Խոսի, դիմի ոստիկաններին, գան, միանան մեզ»: Դա տևեց երեքից հինգ րոպե, ես չհայտարարեցի, ընդամենը դիմեցի ոստիկաններին, կխնդրեմ այս ուղղությամբ չկրակել, ասեցի՝ ես դրանից ավել չեմ ասի: Ներս ու դուրս էին անում, անկանոն գնում էին էս կողմ, վազում էին անկանոն: Հետո ես հետաքրքրվեցի՝ ո՞ւր է Վանոյան Արթուրը, ասեցին՝ էստեղ չի Վանոյան Արթուրը: Պավլիկ Մանուկյանի հետ բարձրացանք Արթուր Վանոյանի աշխատասենյակ, միջանցքում նկատեցի պատի վրա ինքնաձիգի պարկուճներ, ինչքան մոտենում էի աշխատասենյակի պատերին, արյան հետքերը շատանում էին: Մոտենալով մուտքին՝ ես չկարողացա անմիջապես մտնել, որովհետեւ ամբողջն արյուն էր: Հաջողվեց մուտք գործել աշխատասենյակ, այնտեղ ամեն ինչ թափթփված էր, ես գնացի հանգստի սենյակ, անկյունի տակ փորձում էի Արթուրին հայտնաբերել, երբ առաջացա, տեսա դեպի սանհանգույց հանգստի սենյակում կան կապույտ վերմակներ, դա քցած էր ինչ-որ բանի վրա, չէի ուզում հավատալ, բայց երբ բարձրացեցի, տեսա Արթուրը անգիտակից, մահացած վիճակում: Ես էդտեղ զայրացա, սկսեցի հրահրել Պավլիկին, բղավում էի իր վրա: Ես սկսեցի քաշքշել, ինքը փորձում էր ինձ համոզել, ասում էր՝ ոչ մեկին մի ասեք: Տիգրանը մոտեցավ, այնուհետև որոշ ժամանակ անց դուրս եկանք, զանգեցի, ասեցի, որ Վանոյան Արթուրը չկա: Մոտ յոթ օր մնացինք պատանդավորված, մեզ հսկում էին Արեգ, Սերգեյ Կյուրեղյանները, գիշերում էինք բարձրահարկ շենքում: Դուրս գալու նախորդ օրը, երբ խոսում էինք, իմ կարծիքը հայտնեցի՝ ասեցի առաջարկեք ստեղ լրագրողներ գան: Բոլորը գիտեն ինչ եք արել, առավոտյան տեղեկացանք, որ որոշում են կայացրել մեզ փոխարինել լրագրողների հետ, հարթակ են տրամադրել լրագրողների համար և մեզ պետք է ազատ թողնեին»:

Ոստիկանապետի հարցաքննությունը շարունակվում է:

Լիլիթ Շաբոյան