Պարտք է կուտակվում, թե՝ ոչ, հիմա քննարկվում է. Վախթանգ Միրումյանը՝ գազի 15 դոլար թանկացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես հայտնի է ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանի համար գազի սակագինը հունվարի 1-ից թանկացրել է 15 դոլարով՝ 1000 խ/մ-ի համար գին սահմանելով 165 դոլար, նախկին 150-ի փոխարեն։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ 15 դոլարը վճարելու է ոչ թե «Գազպրոմ Արմենիան», այլ ՀՀ քաղաքացին, և հետագայում Հայաստանն այդ պարտքի դիմաց զիջելու է էներգետիկ որևէ հզորություն։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր լրագրողների հետ զրույցում չբացառեց այսպիսի զարգացումը։ Արդյոք 15 դոլարը որպես պա՞րտք է կուտակվում, հարցին պարոն Միրումյանը պատասխանեց․ «Պարտք է կուտակվում, պարտք չի կուտակվում, թե ինչպես պետք է իրականացվի ֆինանսատնտեսական գործունեությունը, բոլոր հարցերը հիմա քննարկվում են։ Բոլոր ուղղություններով՝ այդ թվում, թե՛ կապիտալ նորոգումների, թե՛ կորուստների, թե՛ ներդրումային ծրագրի ուղղություններով քննարկումները շարունակվում են, որ մի կողմից դա չվնասի ընկերության գործունեությանը, մյուս կողմից՝ չհանգեցնի ոչ ցանկալի արդյունքների»։

Միրումյանը նաև նշեց, որ «Գազպրոմ Արմենիան» ոչ թե բանակցային կողմ է, այլ մասնակցում է պետական կառույցների մասնակցությամբ ընթացող քննարկումներին։ Ռուսական ընկերության ներկայացուցիչը նշեց, որ գազի գնի շուրջ բանակցությունների ժամկետ է սահմանված 2 ամիսը, բայց և չի բացառում, որ դրանք կարող են ավելի երկար տևել։

Ռոբերտ Անանյան