Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Սիրիայի Մանբիչ քաղաքից ամբողջապես դուրս է բերվել քրդական զինուժը. տեղեկացնում է ermenihaber-ը: Արտգործանախարարության աղբյուրները նշում են, որ Մանբիչից քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հեռանալու մասին լուրերը չափազանցված են: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ Մանբիչը քուրդ զինյալների վերահսկողությունից ազատելու գործընթացը դեռ շարունակվում է: «Այդ …