Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ որոշման կայացումը կապում է քաղաքական մեծամասնության որոշման հետ և պնդում՝ առաջիկայում դրա մասին հայտնի կդառնա։ «Թե ով կպաշտոնավարի արդարադատության նախարարի պաշտոնում, պարզ կլինի առաջիկայում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով իր հետագա պաշտոնավարման հարցին, ասաց Արտակ Զեյնալյանը։ Լրագրողները նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեցին նաև «Սասնա ծռեր» խմբի այն …

