Մոսկվան ու Երևանը շուտով փաստաթուղթ են ստորագրելու, որը կերաշխավորի Հայաստանում բիոլաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը: Ուղիղ եթերում պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ընթերցողների հարցերին՝ այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Պատրաստվում է համաձայնագիր, որը կերաշխավորի, որ Հայաստանում օտարերկրյա զինվորականներ չեն լինի, և որ այնտեղ տեղի ունեցող ամեն ինչ թափանցիկ կլինի՝ առանց որևէ սպառնալիքի և վտանգի»,- …

