Լուրեր

09 Հոկտեմբեր 2017 | 20:32 Որդին հորից մոտ 14 000 դոլար է հափշտակել ու փախուստի դիմել

Հորը կողոպտած որդին հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Դեպքը տեղի է ունեցել դեռևս Արմավիր քաղաքում՝  հունիսի 1-ին, հոր լոգանք ընդունելու ժամանակ որդին կողոպտել է նրան ու փախուստի է  դիմել: Ըստ մեղադրանքի, երբ  Նարեկի հայրը մտել է լոգարան  լողանալու,  որդին, նախապես տեղյակ լինելով, որ  հոր հագին եղած սպորտային տաբատի գրպաններում գումար կա, հանկարծակի բացել է  լոգարանի չկողպված  դուռը և մուտք է գործել ներս, ապա զուգարանակոնքի վրայից բացահայտ հափշտակելով  հորը պատկանող սպորտային տաբատը և դրա  գրպաններում առկա առանձնապես խոշորչափի` 360.000 ՀՀ դրամը և 12.900 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 6.194.838 ՀՀ դրամ գումարները` դիմել է փախուստի: Այդ ամենից հետո, երբ հայրը հետապնդել է որդուն, վերջինս  ցատկել է պարսպի  վրայով ու հեռացել: Նարեկին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդմասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման …