ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետին «Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- գրել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, ՀՀ վարչապետի որոշմամբ՝ նշանակվել գլխավոր ռազմական տեսուչ: