«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ԱԺ արտահերթ ընտրություններին «Մենք» դաշինքով ներկայանալու վերաբերյալ: Արամ Սարգսյանը շնորհավորեց դաշինքի ստեղծման կապակցությամբ և հույս հայտնեց, որ այս դաշինքը կկարողանա ծավալել բուռն գործունեություն: Խաչատուր Քոքոբերլյանն էլ նշեց, որ ունենալով ընդդիմադիր գործունեության տարիների փորձ, վստահեցնում է՝ լինելու են այսօրվա իշխանության գլխավոր ընդդիմախոսը: «Մենք հավակնում ենք …

