Մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն վերջին բացիլներից. ՀՀ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ, որովհետև միջազգային հանրության կողմից գնահատվեցին որպես ազատ, արդար, մրցակցային և թափանցիկ: ՀՀ Ազգային ժողովի փետրվարի 12-ի նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորներին շնորհավորելով ընտրվելու կապակցությամբ ու բեղմնավոր և առաքինի ծառայություն մաղթելով:

«Դեկտեմբերի 9-ի ընտրություններն առաջինն էին  Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ, որոնց արդյունքները չվիճարկվեցին ո՛չ Սահմանադրական դատարանում, ո՛չ էլ հանրայնորեն։ Հետևաբար՝ ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող խորհրդարան և կառավարություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում հաստատված քաղաքական համակարգը, սակայն, դեռ անթերի չէ և բարեփոխումների կարիք ունի:

«Մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան