Գյումրիում 57-ամյա կնոջ սպանության աղմուկը դեռ չմարած՝ հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված նոր աղմկահարույց հարց է առաջ գալիս։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայտարարել է մեր երկրում առկա բիոլաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների մուտքը սահմանափակող հայ-ռուսական նոր փաստաթղթի պատրաստման մասին։ Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ 2016 թվականին Ռուսաստանը թույլատրեց Հայաստանին ստեղծել 3 բիոլոգիական ամերիկյան լաբորատորիաներ, Սերգեյ …

