Սկսած այսօրվանից մինչև ծրագրի ավարտը մարդիկ լավ են ապրելու. Տիգրան Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Կարծում եմ, որ վարչապետի բացատրությունը բավականաչափ հստակ էր»,- լրագրողներին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե կառավարության ծրագրում թվային ցուցանիշներ չկան։

Factor.am-ի հարցին՝ նախկին իշխանությունների ժամանակ վերջին հինգ տարում ՀՆԱ-ի 3,5 տոկոս էր, իսկ այս կառավարությունն առաջարկում է ընդամենը 5 տոկոս աճ, արդյոք մեկուկես տոկոսով հնարավո՞ր է տնտեսական փոփոխություն կատարել, նախարարը պատասխանեց. «Բոլոր հիմնական թվերը, որոնք կան տնտեսությանը վերաբերող, գոյություն ունեն ծրագրում: Դրանում ներկայացված են երեք հիմնական թվեր` տնտեսական աճ` նվազագույնը 5 տոկոս, ծառայությունների և արտադրանքի արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ և ներդրումները, որոնք պետք է լինեն տնտեսական զարգացման հիմքը: Կարևորագույն բանը, որը վարչապետը նշեց իր ելույթում այն է, որ նշված բոլորը հետևանք են այն վարքագծային փոփոխությունների, որոնք ակնկալվում է, որ տնտեսական հեղափոխության մեկնարկով և արդյունքում պետք է տեղի ունենան քաղաքացու վարքագծում: Այնպես չէ, որ պատասխանատվությունը կմնա քաղաքացու վրա», – ասաց նա:

Factor.am-ը նախարարին հստակ հարց ուղղեց՝ ե՞րբ մարդիկ կտեսնեն փոփոխություններն ու արդյունքները։ Նախարարը պատասխանեց, որ այսօրվանից մինչև ծրագրի ավարտը:

Դիտարկմանը՝ արդյոք կառավարության ծրագիրը զգուշավոր չէ՞, նախարարն արձագանքեց՝ իրատեսական է։

Factor.am-ի հարցին, թե որտեղ է Փաշինյանի ասած կախարդական փայտիկը, և ի՞նչ արդյունքներ է այն գրանցել անցնող ինն ամիսների ընթացքում, Խաչատրյանն ասաց. «Մեր կողմից իրականացվող քաղաքանությունն է։ Ինն ամսվա ընթացքում բոլորդ գիտեք՝ ինչ արվեց։ Բոլորն ազատ են մուտք գործել տնտեսական ձեռնարկատիրության ցանկացած բնագավառ, մրցել հավասար պայմաններում և չկաշկանդվել որևէ կոռուպցիոն վարքագծով։ Դրանք կարևորագույն փոփոխություններն են, որ տեղի են ունեցել փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Մնացածը, թե ինչպես օգտագործել այդ հնարավորությունները, մարդ ինքն է որոշում», – ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: