Եթե մեր լիազորությունը տուն տրամադրելն է, ուրեմն մեր բյուջեն պիտի լինի 200 միլիարդ, 20-ով հազիվ փոսերն ենք լցնում․ Հայկ Մարությանը բարկացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եթե ասում եք մարդ կա տան պայմանները շատ վատն են, ես էլ ասում եմ, որ մարդ կա դա էլ չունի։ Ո՞նց անենք, հարգելի ավագանու անդամներ, ասեք ո՞նց վարվենք։ Բայց նաև հասկանանք քաղաքապետարանի ֆունկցիան այս ամենում ո՞րն է, ի՞նչն է մեր լիազորությունների շրջանակում, ի՞նչը՝ ոչ»,- արձագանքելով ավագանու անդամների բարձրացրած հարցին, թե Երևանի կենտրոնում մի ընտանիք շատ վատ պայմաններում է ապրում, ասաց Հայկ Մարությանը։

Քաղաքապետն ասաց, որ իր սիրտն էլ է ցավում անտուն քաղաքացիների համար, բայց բոլորի հարցը լուծելու համար քաղաքապետարանին տրամադրվող գումարը մի քանի անգամ ավելի պիտի լինի․ «Եթե մեր ֆունկցիան բնակարաններ տրամադրելն է, ուրեմն մեր մոտ 20 միլիարդ բյուջեն պիտի լինի 200 միլիարդ։ Քսան միլիարդով հազիվ փոսերն ենք լցնում, աղբահանությունն ենք անում, մյուսը, մյուսը։ Ես ամեն անգամ, երբ այդ մարդկանց տեսնում եմ, չգիտեմ՝ ինչ ասեմ, երբ օրենք եմ ցիտում ստացվում է, որ մերժում եմ, բայց իմ լիազորությունների մեջ էլ չէ դա լուծելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան