Պաշտպանական ոլորտում Կիպրոսի հետ կհամագործակցենք ևս երկու ուղղությամբ․ Դավիթ Տոնոյանը մանրամասնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանն ու Կիպրոսը պաշտպանական ոլորտում կհամագործակցեն ևս երկու ուղղություններով: Փետրվարի 12-ին Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ ասուլիսում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարի խոսքով՝ համագործակցության 13 ուղղություններին ավելացել են նաև ռազմական ոլորտում տվյալների փոխանակման և ժամկետային պարտադիր զինծառայության կազմակերպման ուղղությունները:

«Կհամագործակցենք պարտադիր ժամկետային զինծառայության կազմակերպման և տեղեկատվության փոխանակման ոլորտում, այսինքն՝ ռազմական հետախուզության, ռազմական տվյալների փոխանակում՝ կապված Մերձավոր Արևելքում բավականին լուրջ իրադարձությունների հետ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ կիպրացի գործընկերոջը ներկայացրել է Սիրիայում հայկական հումանիտար գործողության բոլոր մանրամասները:

Դավիթ Տոնոյանի տեղեկացմամբ՝ Հայաստանն ու Կիպրոսը կհամագործակցեն նաև համատեղ վարժանքների, ռազմական արդյունաբերության, ռազմատեխնիկական համագործակցության և շատ այլ ոլորտներում:

Ի դեպ՝ Կիպրոսի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո սա Սավաս Անգելիդիսի առաջին պաշտոնական այցն է:

 

Մանրամասները՝ տեսանյութում: