«Արսենալ» գործարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկ համալսարանը համագործակցության պայմանագիր են ստորագրել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկ համալսարանը (ՀԱՊՀ) ստորագրեցին տեխնիկական մասնագետներ պատրաստելու համագործակցության պայմանագիր: Իրենց ստորագրությունները փաստաթղթի ներքո դրեցին «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը և ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը»,- ասված է տարածված հայտարարությունում:

 

Պայամանագրի համաձայն՝ ՀԱՊՀ-ն պարտավորվում է ապահովել իր շրջանավարտների նպատակային նախապատրաստումը ԱՐՄԵՆԱԼում աշխատելու համար: Բուհի ուսումնական ծրագրերը նաև կուրսային և ավարտական աշխատանքների թեմատիկան կվերանայվեն ձեռնարկության պահանջներին համապատասխան: Պոլիտեխնիկական համալսարանը կօգնի ԱՐՄԵՆԱԼի աշխատակիցներին որակավորման բարձրացման, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսուցման, թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության կազմակերպման և գիտաժողովների մասնակցության գործում:

 

ԱՐՄԵՆԱԼը իր հերթին պատրաստ է հաստիքակազմի համապատասխան ապահովել ՀԱՊՀ շրջանավարտներին պայմանագրում նշված մասնագետությունների գծով աշխատատեղերով: Ուսանողների համար գործարանը կկազմակերպի արտադրական և նախադիպլոմային պրակտիկա, կհատկացնի փորձառու ճարտարագետներ կուրսային և ավարտական նախագծերի ղեկավարման նպատակով:

 

– Մեր պայմանագրի գործունեության ժամկետը 5 տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ, – ասաց «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը: – Այս փաստաթուղթը դարձավ տրամաբանական շարունակությունը 2002 թ. հունիսին Պոլիտեխնիկական համալսարանի և ԱՐՄԵՆԱԼի միջև կնքված պայմանագրի՝ հիմք ստեղծելով մեր գործարանի և հանրապետության առաջատար տեխնիկական բուհի միջև արգասավոր ու փոխշահավետ համագործակցության համար: