Այդպես ցանկացավ. Լիլիթ Մակունցը՝ Քրիստինա Պողոսյանի աղմկոտ հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 11:06
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:59
Հայաստանի 5 շրջանում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով մեքենաների համար
Բոլորը

Չեմ ուզում մեկնաբանել առանձին պատգամավորների տեսակետները: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինա Պողոսյանի հայտարարությանը, որ կողմ է լինելու կառավարության ծրագրին, եթե այնտեղ գրված լինի մեկ տող և դա լինի՝ «Ամեն ինչ լավ է լինելու»:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր ունի իր տեսակետը և այն հայտնելու իրավունքը: Առանձին պատգամավորների տեսակետները չեմ մեկնաբանում: Պատգամավորների էմոցիաների, արտահայտությունների հետ կապված մեկնաբանություն անելու ցանկություն չունեմ: Այդ պահին այդպես ցանկացավ խոսել և խոսեց: Դա խմբակցության դիրքորոշումը չէ»,- ասաց Մակունցը:

Հարցին, թե նման հայտարարությունները, որոնք հանրային լուրջ քննադատության են արժանանում, արդյո՞ք խմբակցության նիստերում քննարկվում են, պատգամավորներին զսպվածության կոչեր լինում են, Մակունցը պատասխանեց, որ նիստերի կամ խորհրդակցությունների ժամանակ նման մտքեր չեն հնչում:

Մանրամասները՝ տեսանյութում: