«Ես կոշտացնելու եմ իմ պայքարը». Հովհաննես Գալստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կինոռեժիսոր, «Պարալելս»  կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանն արդեն 12 օր հացադուլի մեջ է։ Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում կինոռեժիսորը ներկայացրեց ստեղծված իրավիճակը և իր պահանջը։

«2015-ին որոշեցի նկարահանել «Տատիկիս վարսերը» ֆիլմը և Ազգային կինոկենտրոնի հետ կնքել պայմանագիր առ այն, որ վերջինս 2016-18թթ․ կհատկացնի ֆիլմի բյուջեի մինչև 30%-ը՝ 88 մլն դրամ:  Կարճ ժամանակ անց, սակայն, Մշակույթի նախարարությունից տեղեկացրին, որ կանոնակարգ է փոխվել»,- նշեց Հովհաննես Գալստյանը։

Պայմանագրի հիման վրա կարողացել են ֆինանսավորում գտնել Բուլղարիայում և Գերմանիայում՝ 140 և 105 հազար եվրոյի չափով ու համագործակցության պայմանագիր կնքել։ Եվս 200 հազար էլ հայկական կողմի ներդրումը պետք է լիներ։ 2016-ին ֆիլմին հատկացվել է 8 մլն դրամ։ 2017-ին՝ 15 մլն։ Իսկ ահա 2018-ին՝ կինոկենտրոնը՝ նախագահ Շուշանիկ Միրզախանյանի գլխավորությամբ,  ընդունել է նոր կանոնակարգ, որով հրաժարվում է ֆիլմին հատկացվելիք 60 մլն դրամի պարտավորությունից։

Հացադուլ հայտարարած կինոռեժիսորին դեկտեմբերին մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցն է հանդիպել։ Պայմանավորվել են, որ հարցին շուտափույթ լուծում կտան։ Այդուհանդերձ, կինոռեժիսորը նշում է, որ Մշակույթի նախարարությունում  տեղի ունեցած  եռակողմ քննարկման ընթացքում ստացած երաշխիքները մինչ օրս օդում են մնացել․ հանդիպման ձայնագրություններն էլ իր մոտ են։

«Տիկին Մակունցը հստակ երաշխիքներ է տվել ֆիլմի ֆինանսավորումը վերսկսելու համար և իր իրավաբանից ճշտել՝ արդյոք ֆիլմի կասեցումն օրինական է։ Իրավաբանն ասել է՝ ոչ»,- նշեց կինոռեժիսորը։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հովհաննես Գալստյանն անդրադարձավ նաև գործադիր իշխանությանը, որն, իր խոսքով, հումանիզմի տարրական չափաբաժին չունի։

«12 օրվա ընթացքում գործադիր իշխանությունից նունիսկ մեկ մարդ ինձ չի այցելել։  Մենք կարող ենհք ունենալ ցանկացած կառավարություն, բայց ոչ անմարդկային»,- ընդգծեց  կինոռեժիսորը։

Գերմանացի և բուլղարացի գործընկերները Հովհաննես Գալստյանին նամակ-հորդոր են ուղարկել, որտեղ խնդրում են դադարեցնել հացադուլը։ Այդուհանդերձ, կինոռեժիսորը նշեց, որ պատրաստվում է պայքարն ավելի կոշտացնել։

 

Նելլի Մելքոնյան