Ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն այսօր իր ելույթում անդրադարձավ աղբի ամսական վճարներին։ Նա նշեց, որ առձեռն վճարումների փոխարեն պիտի լինի էլեկտրոնային տարբերակ, և որ պետք է քննարկվի ու ընդունվի աղբի ամսավճարի խելամիտ տարբերակ, որը ձեռնտու կլինի և՛ քաղաքացիներին, և՛ քաղաքապետին։ Դավիթ Խաժակյանը այս տարբերակը քննարկելու կոչ արեց քաղաքապետարանին։ Մանրամասները՝ տեսանյութում։

