Դուխով, պարոն Մարուքյան, չնայած այս բառից այսահարվում էիք հեղափոխության ժամանակ, ու վերջին օրերին միայն սկսեցիք վանկարկել՝ վախենալով վերջնականապես դուրս մղվել քաղաքական դաշտից. ԿԳ նախարար

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթին:

«Քիչ առաջ դեժավյու էր մոտս՝ Ազգային ժողովում մի ելույթ լսելիս ?Անմիջապես սա հիշեցի, ու կրկին տարակուսեցի՝ ճի՞շտ էինք, որ ժամանակին մեծահոգաբար խիստ գնահատականներ չենք տվել այդ պահվածքին ու զորակցում էինք նրանց ու նրանց թիմակիցներին՝ տապալվածներին։ Բայց ճիշտ էինք, մեծահոգությունը մեր առաքինություններից է ?

Հ․Գ․ Ագրարայինի մասին։ Պարոն Մարուքյանն իրեն բնորոշ ոճով կեղծում է, որովհետև Ուռուտյանի հետ ծանոթացել եմ խորհրդի կողմից ռեկտոր ընտրվելուց օրեր առաջ, այսքան ժամանակ առավելագույնը մոտ մեկ ժամ, ժամ ու կես զրուցած լինեմ հետը։ Իսկ Ուռուտյանը Հայաստանի լավագույն մասնագետներից է, ու Ագրարայինն այսօր նրա ընտրությամբ ստացել է ամենաառաջադեմ և զարգացող բուհերից մեկի համբավ։ Ու ռեֆորմատոր ռեկտորին կոռուպցիոներ անվանելը խոսում է նրա մասին, որ Ձեզ փոփոխություններ պետք չեն, Ձեզ իմիտացիա է պետք, որ լողաք։

Դուխով, պարոն Մարուքյան, չնայած այս բառից այսահարվում էիք Հեղափոխության ժամանակ, ու վերջին օրերին միայն սկսեցիք վանկարկել՝ վախենալով վերջնականապես դուրս մղվել քաղաքական դաշտից։ Այստեղ եմ գրում, որովհետև կանոնակարգով ԱԺ-ում ելույթի հնարավորություն նախարարներին տրված չէ»,- գրել է նա: