Ազատվե՛ք Սերժ Սարգսյանի երկրորդ պլանի խաղացողներից․ Մարուքյանի կոչը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե կառավարության կառուցվածքի հետ կապված վեճ կա․ «Մենք ունենք կառավարության ծրագիր, սակայն չունենք էն տեսլականը, թե ինչ մարմիններով են այս ծրագիրն իրականացնելու։ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետի թեկնածու, տվել է խոստում այն մասին, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, նաև այլ մարմիններ կբերվեն կառավարության կառուցվածք։ Սակայն ամիսներն անցել են ու այս ռեֆորմը չի արվել, խոստումը չի կատարվել, և եթե մի խոստում չի կատարվում, ի՞նչ հույս կա, որ մյուս խոստումները պետք է կատարվեն»,- ասաց ընդդիմադիր ուժի ղեկավարը։

Էդմոն Մարուքյանն ասում է՝ իրենց համար սկզբունքային է, որ կառուցված ավտորիտար համակարգը պետք է վերափոխվի, և այդ վերափոխման շանսն այսօր է։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում կան մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ եղել են երկրորդ պլանում՝ փոխնախարարներ։

Ըստ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդի՝ կառավարության տնտեսական բլոկում հին իշխանության կադրերն են, որոնք չեն հավատում, որ հնարավոր է 5%-ից ավել աճ ունենալ։ «Եվ դրա համար պարոն վարչապետին ասել են՝ պարո՛ն վարչապետ, մի՛ գրեք՝ 7-8, պիտի գրենք՝ 5, սա է հնարավոր, որովհետև չունեն այն երազանքը, որ պիտի ունենան հեղափոխականները։ Էս խնդրի պատճառով ա, որ եկել ա 5 տոկոսանոց աճ։ Էս մարդիկ ի՞նչ են ուզում, էս մարդիկ ուզում են ապացուցել, որ Սերժ Սարգսյանի ժամանակ ներկայացված ծրագրերը նորմալ ծրագրեր են եղել՝ դե 5 տոկոս, էն մարդն էլ ա էլի գրել։ Այսինքն՝ առաջին բանը, որ վարչապետը պիտի անի, պետք ա ազատվի երկրորդ պլանի խաղացողներից։ Սերժ Սարգսյանի օրոք երկրորդ պլանի մարդկանցից պետք ա ազատվել, բնականաբար, անձնական ոչ մի բան չկա, զուտ հեղափոխության տրամաբանության մեջ եմ ասում»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: