Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության (NDC Partnership) նախնական գնահատման առաքելության այցի շրջանակներում Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել բարձրաստիճան մակարդակով կլոր սեղան-քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Բնապահպանության նախարարության ղեկավար կազմը, Գործընկերության պատվիրակության անդամներ, նախարարությունների համապատասխան ոլորտները համակարգող փոխնախարարներ, միջազգային ծրագրերի ներկայացուցիչներ։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կարևորել է քննարկումները, որոնք միտված են Փարիզյան …

