Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ այսօր հրավիրված միջոցառմանը ելույթ ունեցավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «2018 թվականի 11 ամսվա ընթացքում նորաստեղծ տեղեկատվական անվտանգության և կառավարման կապի գլխավոր վարչության մասնագետների ջանքերով խափանվել են պետական կայքերի վրա ավելի քան 3 մլն հաքերային հարձակման փորձ, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Կարծում եմ՝ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել տնտեսական և …

