«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը դեռևս քննարկում է ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցը: Ֆեյսբուքի իր էջում այս մասին գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը: «ՀՀ Սահմանադրության և ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որպես խորհրդարանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և պատգամավորների քանակով ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ներկայացնելու …

