ԿԲ-ն որքան էլ ճիգ գործադրի, միշտ չի կարող զսպել դոլարի թանկացումը.  Վարդան Բոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս Ազգային ժողովում հայտարարեց, որ ազդարարում է տնտեսական հեղափոխության մեկնարկը: Կառավարության ծրագրում հատկապես ո՞ր խոստումներն են, ըստ Ձեզ, տնտեսական հեղափոխության նախադրյալներ ստեղծում:

– Հստակ կամ որոշակի ազդեցություն թողող այդպիսի տող ծրագրում չեմ տեսնում: Ծրագրում կա սիրողական, գեղեցիկ բառերի կապակցություն, որոնք, ըստ էության, կարծում եմ՝ ճեղքման, մեծ հաջողության կամ, ինչպես նշվում է, տնտեսական հեղափոխության նպատակ չեն հետապնդում: Բայց ես ուզում եմ մտածել, որ, միգուցե, ժամանակի սղության պատճառով է այսպիսի ծրագիր ներկայացված: Հետագայում, երևի թե, կլինեն աշխատանքի ճիգեր, որոնց պարագայում կարող են ապահովել որոշակի հաջողություններ: Բայց այս պարագայում, երբ մենք ծանոթանում ենք գրեթե 70 էջի չափով փաստաթղթի հետ, մինչև անգամ պահ է գալիս, որ հոգնում ես այդ խոսքերի շարանից:

– Պարո՛ն Բոստանջյան, վարչապետ Փաշինյանը տնտեսության տարբեր ոլորտներում և հեղափոխություն կամ արմատական բարեփոխումներ անելու համար շատ է կարևորում  մարդկանց գիտակցության մեջ և վարքագծում արմատական փոփոխությունները: Այս թեզը, եթե հիշում եք, նախկինում Տիգրան Սարգսյանն էր առաջ քաշել, այնուհետև դա շարունակեցին Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը: Ձեր կարծիքով՝ նոր իշխանությունների առաջ քաշած այս թեզը հեղափոխական բարեփոխումների հարցում կարո՞ղ է հաջողություն ունենալ: Եվ, ընդհանրապես, բարեփոխումների պատասխանատվությունը վերևների՞, թե՞ ներքևների վրա է:

– Եթե հասարակությանը, քաղաքացիներին փոխելը տեղի չունենա, ի՞նչ է ստացվում, ուրեմն ծրագիրը պետք է հաջողություն չունենա՞: Նման պարագայում իշխանություններն ընդհանրապես, և մասնավորապես՝ Կառավարությունը, կարծես թե, իր վրայից նետում են պատասխանատվությունը: Հասկանալի է, որ մենք ինքներս էլ պետք է փոխվենք, պետք է ավելի արդյունավետ հանդես գանք, բայց եթե դեռ չենք հասցրել այդպիսին լինել, ուրեմն պետք չի հույսը դնել հասարակության վրա, պետք է հասարակությանը դարձնել այդպիսին, որ հասարակությունն աննկատ փոխվի:

– Ի՞նչ է պետք դրա համար:

– Կարելի է դա անել ամենատարբեր ճանապարհներով: Ընդհանրապես՝ այս փոփոխությունները կոչվում են ինստիտուցիոնալ կամ իրավական: Ցանկացած փոփոխություն կամ մոտեցում գտնվում է այս երկու տիրույթներում: Եվ եթե պետությունը դեռ չի հասցրել կամ հասարակությունը դեռևս չի ունեցել այդ փոփոխությունները, ուրեմն այնպես պետք է անել՝ հաշվի առնելով նաև ժամանակի գործոնը, որ ժողովուրդը, հասարակությունն աստիճանաբար կարողանա ինքնագիտակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնել: Ընդհանրապես՝ նստել, սպասել, որ իրենք կփոխվեն, նման բան չի լինի:

– Ո՞վ պետք է դա անի։

– Պետությունը։

– Պարոն Բոստանջյան, վերջին շրջանում դոլարի փոխարժեքը բարձրանում է, ո՞րն է պատճառը։

– Պատճառն այն է, որ մեզ մոտ արտադրվածը որակապես և կառուցվածքով բարձր չէ, քան պետք է լիներ։

– Հեղափոխությունից հետո սպասվում էր, որ դոլարը կտրուկ կարժևորվի, բայց դա տեղի չունեցավ: Կարծիք կար, որ ԿԲ-ի միջամտությունների արդյունքում դա տեղի չունեցավ:

– ՀՀ-ում շուկայական հարաբերություններին ավելի բնորոշ և արդյունավետ կառույցը ԿԲ-ն է: Ըստ էության, այո՛, դա պայմանավորված է ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությամբ: Այս պահի դրությամբ՝ ԿԲ-ի տրամադրության տակ եղած գործիքների միջոցով հնարավոր է զսպել ոչ մեծ տատանումները:

– ԿԲ-ն կոնկրետ ի՞նչ արեց, որ հեղափոխությունից հետո դոլարը կտրուկ չթանկացավ:

– Շրջանառության մեջ նետված փողի, փողի զանգվածի չափերը որոշելն այն գործիքներն են, որով կարգավորում է:

– ԿԲ-ն դիմե՞լ է այդ գործիքներին:

– Իհարկե՛: Բոլոր զսպող ինստիտուտները, որոնք գոյություն ունեն ԿԲ-ի տրամադրության տակ, օգտագործվում են։ Բայց ես կուզեի, որ Կառավարությունը հասկանար, որ ընդհանրապես կայունությունը թե՛ ֆինանսական շուկայում, թե՛ դրամային շուկայում պահանջում է համատեղ քաղաքականություն։

– Հայաստանում կա՞ դեֆոլտի վտանգ: Երբեմն նման մտահոգություններ են հնչում:

– Ո՛չ, նման վտանգ չեմ տեսնում։ Հանրապետությունը, իմ խորին համոզմամբ, դեֆոլտային իրավիճակի անգամ նախանշաներ չունի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Արմինե Ավետյան