Արմեն Սարգսյանն ամեն առիթ օգտագործում է` մտնելու վարչապետի լիազորությունների դա՞շտ. «Ժողովուրդ»

Լուրեր

20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
20.10.2026 | 13:07
Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում .

Նախագահ Արմեն Սարգսյանի վերջերս ցուցաբերած ակտիվությունը հատկապես միջազգային ասպարեզում մի տեսակ կասկածելի է: Նա հունվարին աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրությունում էր, հետո՝ Ֆրանսիայում, հիմա էլ պատրաստվում է մեկել Գերմանիա, որտեղ մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Նախագահականի հաղորդագրության համաձայն` «Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, որոնք արտացոլում են տվյալ ոլորտի արդի մարտահրավերները»:

Հատկանշական է, որ նախորդ տարիներին եւս Մյունխենի անվտանգության համաժողովին Հայաստանը մասնակցել է նախագահի մակարդակով. Սերժ Սարգսյանը պարտաճանաչ մեկնում էր այդ միջոցառմանը: Սակայն այն ժամանակ Ս. Սարգսյանի ներկայությունը միանգամայն հասկանալի էր. սահմանադրությամբ նա ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարն էր, երկրի անվտանգության երաշխավորը: Սակայն նոր սահմանադրության համաձայն` նախագահը պաշտպանության ու անվտանգության բնագավառում լիազորություններ չունի, նրա պաշտոնը խորհրդանշական է, իսկ համապատասխան ոլորտներում լիազորությունները վերապահված են վարչապետին:

Այսպիսով, Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի ակտիվությունը միանգամայն հեռուն գնացող եզրակացությունների տեղիք է տալիս, ու տպավորություն է, թե նա ամեն առիթ օգտագործում է` մտնելու վարչապետի լիազորությունների դաշտ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: