Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ՝ քննարկելու Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության ընթացքը, պաշտպանական բարեփոխումները և տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները: Նախարար Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ …

