Երևանի զբոսայգիներում բետոնի առկայությունը ժամանակավոր բնույթ է կրում, բոլորին զգուշացնում ենք: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: «Բայց բոլորի հետ կխոսենք, ժամանակ կտանք»,- հավելեց նա: Առայժմ, ըստ պաշտոնյայի, Օպերային հարակից տարածքում ոչ բոլոր սրճարանները կապամոնտաժվեն. «Մենք ընդունում ենք, որ սրճարանը Երևանի կոլորիտի շատ կարևոր մաս է կազմում, բայց …

