ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը միացել էր ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հիշատակին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության հայտարարած սգո օրերին: Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչությունից, օգոստոսի 19-ից՝ կիրակի, մինչև օգոստոսի 22-ը՝ չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դրոշն իջեցվել էր։ Օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի հայաստանյան թիմը մեկ րոպե լռությամբ հարգեց պետական գործիչ, դեպի լավը առաջնորդող …