Այսօր՝ մարտի 13-ին, Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում գումարվել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով առաջարկվում է 2018 թվականի ընթացքում գնված աջ ղեկ ունեցող մեքենաների մաքսազերծման համար վերջնաժամկետ սահմանել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը, որից հետո ՀՀ այլևս հնարավոր …

