Մարտահրավերները բազմաթիվ են, բայց բոլոր հենքերը կան՝ դրական լիցքեր հաղորդելու գործընթացին. Լայչակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Մարտահրավերներն իսկապես բազմաթիվ են, բայց, կարծում եմ, մենք բոլոր հենքերն ունենք՝ դրական լիցքեր հաղորդելու այս գործընթացին: Մարտի 13-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հրավիրված համատեղ ասուլիսում այս մասին ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը:

Նա ողջունեց սահմանին բռնության նվազման փաստը՝ համոզմունք հայտնելով, որ դա կնպաստի համակողմանի գործընթացի իրականացմանը՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով:

«Ես կցանկանայի նաև ընդգծել, թե որքան կարևոր է ուշադրություն դարձնել այն հարցին, որ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղության, որքան կարևոր է ներգրավել վստահության ամրապնդման գործընթացներում, ինչպես նաև ռիսկերի նվազեցման միջոցառումներում»,- հավելեց ԵԱՀԿ գործող նախագահը:

Նա կարևորեց նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները: «Մենք հասկանում ենք, որ հակամարտությունը կարգավորված չէ, բայց վստահ ենք, որ փուլային մոտեցումը և զարգացող երկխոսությունը կբերի գոնե չնչին բարեփոխումներ մարդկանց առօրյա կյանքում: Մենք նախագահության շրջանակում հանձնառու ենք ամբողջությամբ բանակցված, խաղաղ և հարատև լուծում գտնելու գործընթացին»,- ասաց Միրոսլավ Լայչակը:

Մանրամասները՝ տեսանյութում: