Կառավարության հիմնավորումներում իմ հարցերի պատասխանները չեմ ստացել. Վահագն Խաչատրյանը՝ օպտիմալացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ

– Պարո՛ն Խաչատրյան, Բրյուսել այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում տարբեր բարեփոխումների ծրագրեր՝ ճանապարհաշինություն, ջրամբարաշինություն, դպրոցաշինություն, դատական համակարգում իրականացվող բարեփոխումներ: Վարչապետը նաև հավելեց, որ ԵՄ-ն պատրաստ չէ հարյուր տոկոսով ֆինանսավորել այդ ծրագրերը, և Հայաստանը նույնպես պետք է մասնակցություն ունենա: Ֆինանսավորելու համար քննարկվել է նաև վարկային միջոցներ ներգրավելու հարցը: Գիտեք, որ մեր պետական պարտքը մոտենում է ՀՆԱ-ի 60%-ին, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է ԿԲ-ի հետ քննարկենք պարտքի շեմի փոփոխության հարցը: Ձեր կարծիքով՝ արժե՞ ավելացնել պետական պարտքը՝ բարեփոխումների նման ծրագիր ներգրավելու համար:

– Երկուսն էլ առաջնային են՝ պետական պարտքն ավելացնել և բարեփոխումներ անել: Եթե երկուսն իրար հետ կարողանում ենք միավորել, ուրեմն կարող ենք արդյունավետ համակարգ ստեղծել: Լավ կլիներ, իհարկե, որ այդ բարեփոխումների համար մենք սահմանափակում չունենայինք ու գումարներ կարողանայինք դրսից բերել, առավել ևս, եթե այդ գումարները մատչելի են: Բայց քանի որ նախորդ տասը տարիների ընթացքում մենք սպառել ենք այդ սահմանաչափը կամ ՀՆԱ-ի նկատմամբ 60% պարտքի սահմանափակումն արդեն գործում է, այդ հնարավորություններից այս Կառավարությունը չի կարող օգտվել: Այդ առումով հիմա քննարկումներ են գնում ոչ միայն Կառավարության ներսում, այլ մասնագիտական շրջանակներում. Հրանտ Բագրատյանը, Էդվարդ Սանդոյանը, ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և այլոք առաջարկում են մեծացնել պետական պարտքը: Նրանց հիմնավորումն այն է, որ եթե մենք ցանկանում ենք թռիչքաձև զարգացում ապրել ու չբավարարվել 5 տոկոսանոց տնտեսական աճով, պետք է լրացուցիչ ռեսուրսների ներգրավման հնարավորություն ունենանք:

– Ինչպե՞ս եք գնահատում Հարկային օրենսգրքում առաջարկվող այն փոփոխությունը, ըստ որի՝ աշխատավարձից գանձվող եկամտահարկը պետք է համահարթեցվի 23 տոկոս դրույքաչափի սահմանում:

– Մենք մեթոդաբանական սխալ ենք թույլ տալիս, որ վերցնում ենք հարկային փոփոխությունների առանձին մի մասը: Բայց թե դրանք ինչքանով են փոխկապակցված մյուս հարկատեսակների հետ, այդ մասին չենք էլ խոսում։ Դրա մեղավորը Կառավարությունն ու այն մարդիկ են, որոնք հարկային բարեփոխումներն են ներկայացրել: Ինչ վերաբերում է եկամտահարկին, իմ կարծիքով՝ այն պետք է լինի համահավասար հարկատեսակ:

– Բայց կա նաև հակառակ կարծիքը, որ խախտվում է պրոգրեսիվության սկզբունքը։

– Ուրեմն պետք է խաթարվի այդ սկզբունքը: Բայց այդ պրոգրեսիվության սկզբունքը կա այն բանում, որ մեկը ստանում է ավելի շատ կամ պակաս աշխատավարձ:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Կառավարության օպտիմալացման ծրագիրը, որի արդյունքում նախարարությունների թիվը պետք է հասնի 12-ի:

– Ինձ համար գոյություն չունի հարցը, թե ով ում կմիանա։ Ինձ համար այլ հարց կա, թե այդ գործընթացի արդյունքում մենք կունենա՞նք արդյունավետ կառավարում, թե՞ ոչ։ Եթե կա առանձին Գյուղատնտեսության նախարարություն, թող ինձ ներեն այդ գերատեսչության աշխատակիցները, ես հաստատ կարող եմ ասել, որ այնտեղ արդյունավետ կառավարում չի եղել: Այդ ամենի տակ պետք է թիվ լինի։ Ի վերջո տնտեսագիտությունը սիրում է, որ իր տեսական գաղափարները, մոտեցումներն ու վերլուծությունները թվով արտահայտվեն։ Ինձ թիվ է պետք, թե այդ գործընթացի արդյունքում տնտեսության մեջ ինչ փոփոխություններ, ինչ ակնկալիքներ ենք ունենալու։ Բայց, ցավում եմ, որ Կառավարության հիմնավորումներում իմ հարցերի պատասխանները չեմ ստացել։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան