Հունվարի 26-ին՝ ժամը 14.30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (հասցե` ք. Երևան, Բաղրամյան 24) մեկնարկում է գիտական սեմինար, որի ընթացքում ողջույնի խոսքով և «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը» թեմայով գիտական զեկույցով հանդես է գալու Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը. տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Զեկուցումներ են ունենալու նաև Իտալիայի Հանրապետության ազգային …

