Իսրայելը Գազայի հատվածում հարյուր թիրախ է խոցել՝ ի պատասխան Թել Ավիվի հրթիռակոծման

Լուրեր

09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելցի զինվորականները գիշերվա ընթացքում շուրջ 100 թիրախ է խոցել Գազայի հատվածում՝ ի պատասխան հինգշաբթի երեկոյան Թել Ավիվի հրթիռակոծման: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Իսրայելական բանակում նշել են, որ խոցված օբյեկտների թվում են Հորդանանի Արևմտյան ափին՝ Գազա քաղաքի կենտրոնում ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի գրասենյակային համալիրը, հրթիռների ստորգետնյա արտադրամաս, մի շարք ռազմական թիրախներ, ռազմական ուսումնական համալիր:

Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Գազայի հատվածի հետ սահմանակից Էշկոլ, Շաար խա-Նեգև և Սդոտ-Նեգև շրջաններում օդային տագնապի ազդանշանները մի քանի անգամ գործարկվել են:

Իսրայելցի զինվորականները հաղորդել են հինգ հրթիռի արձակման և «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից դրանցից երեքը որսալու մասին:

2014 թվականից ի վեր առաջին անգամ օդային տագնապի ազդանշանները գործել են, այսպես կոչված, Մեծ Թել Ավիվի շրջանում: Զինվորականների հաղորդմամբ՝ քաղաքի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել: Միջադեպի հետևանքով տուժածների մասին չի հաղորդվում:

«Գազայի հատվածում և նրա սահմաններին տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը: Իսրայելի բանակն այսուհետ ևս պայքարելու է նման ահաբեկչական հարձակումների դեմ»,- հայտարարել են իսրայելցի զինվորականները: