Բակո Սահակյանը մարտի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արևմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանին
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Բակո Սահակյանը մարտի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արևմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արևմտյան շրջանի դերակատարությունն Արցախի զարգացման գործում՝ երախտագիտություն հայտնելով արհեստավարժ աշխատանքի եւ նվիրվածության համար: