Ամերիկայի հայերը կոչ են անում զգալի մեծացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին. VOA

Լուրեր

28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Բոլորը

Միացյալ Նահանգների Կոնգրեսում, քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրներին հատկացվող ամերիկյան օգնության հարցը: Ամերիկայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի առջեւ ընդգծեցին, որ հաշվի առնելով Հայաստանի կողմից գրանցված հսկայական առաջընթացը, Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նույնպես պետք է զգալի ավելանա. գրում է VOA-ն:

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Վան Կրիկորյանի խոսքով, 2018-ը Հայաստանի համար նշանավոր տարի էր եւ այդ պետք է արտացոլվի նաեւ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ.

«Կոչ ենք անում 100 միլիոն դոլարի աջակցություն հատկացնել ժողովրդավարության ուղին ընտրած հայաստանի համր։ Կոչ ենք անում եւս 10 միլիոնի աջակցություն տրամադրել Հայաստանի հետ զինված համագործակցության զարգացմանը եւ հավելյալ 20 միլիոն դոլար՝ Հայաստանում ապաստան ստացած Մերձավոր Արեւելքից փախստականներին»:

Հայ դատի հանձնախմբի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ Րաֆֆի Քարաքաշյանը նույնպես ընդգծեց Հայաստանին եւ Ղարաբաղին ամերիկյան օգնության ավելացման կարեւորությունը.

«Հայաստանը քրիստոնյա երկիր է, ժողովրդավարության մեջ արմատացած արժեքներով: Չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակմանը, Հայաստանն այսօր հանդիսանում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների կարեւոր գործընկեր»:

Նույն լսումներին մասնակցած «ԱՄՆ-ի ադրբեջանական ցանց» կոչվող կազմակերպության ներկայացուցիչ Սեւինջ Մամադովան իր ելույթում կոչ էր անում ԱՄՆ-ի կոնգրեսականներին չհաստատել որեւէ օգնություն ուղղված Հայաստանին կամ Ղարաբաղին.

«Անկախացման ձեռքբերումից ի վեր, Հայաստանը հանդիսացել է Ռուսաստանի շահերի ներկայացուցիչ: 2014-ի մարտին, երբ Ադրբեջանը Միացյալ Նահանգների եւ եւս 100 երկրների հետ միասին ՄԱԿ-ում աջակցեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Հայաստանը միացավ ՝ Հյուսիսային Կորեային, Սուդանին ու Զիմբաբվեին, որոնք աջակցեցին Ռուսաստանի քաղաքականությանն այդ հարցում»:

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, սակայն, Հայաստանի ժողովրդավարացումն ու կոռուպցիայի դեմ պայքարն ակնհայտ են բոլորին.

«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն արձանագրեց մեծ առաջընթաց եւ դա արձանագրվեց աշխարհի չորս կողմը: Այժմ ժամանակն է օժանդակել, որ Հայաստանն ավելի հզորանա եւ ժամանակն է, որ Ամերիկայի եւ հայաստանի միջեւ հարաբերություններն ավելի ընդլայնվեն»:

Չուլջյանի խոսքով, հայ համայնքի աշխատանքը դեռ նոր է սկսվում: Բյուջեի քննարկումներն անցնում են նաեւ ամերիկյան Կոնգրեսի վերին պալատում, Սենատում, եւ ամերիկահայերը ակնկալում են իրենց ընտրյալ սենատորներից միջնորդել Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության չափի ավելացմանը, որից հետո բյուջեի վերջնական նախագիծը քվեարկության կդրվի Կոնգրեսի երկու պալատներում: