Հունվարի 5-ին ոստիկանության Արաբակիրի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Անհայտ անձը Վաղարշյան փողոցում գործող սուպերմարկետից գաղտնի հափշտակել էր թանկարժեք կոնյակ։ Արաբկիրի ոստիկաններն անմիջապես մեկնել էին դեպքի վայր, իրականացրել անհրաժեշտ հետաքննական միջոցառումներ։ Սուպերմարկետին պատճառվել էր շուրջ 130,000 դրամի վնաս։ Արաբկիրի ոստիկանները ձեռնարկեցին միջոցառումներ գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Այս ընթացքում ոստիկանության …

