Եթե մեր քաղաքացին կաթնամթերք է գնում, պետք է վստահ լինի, որ գնածն իսկապես կաթնամթերք է. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար: Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված համաժողովին ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ խանութներում վաճառվում են խաղալիքներ, քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը բավարար չափով ջանք է գործադրել, որ այդ խաղալիքները մեր երեխաների առողջությանը չվնասեն: Երբ խանութում քաղաքացին գնում է կաթնամթերք, քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր գնածն իսկապես կաթնամթերք է»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով փողոցային առևտրի թեմային՝ Փաշինյանը նշեց, որ չպետք է առևտրային այդ գործընթացները դիտարկել կամ փոխկապակցել սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության խնդրի հետ:

«Այս օրերին այդ թեման շատ է շոշափվում: Եթե մենք փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առևտուրը հանդուրժենք՝ այն տրամաբանությամբ, որ մենք սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է՝ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության առումով, այլ նաև սոցիալական պաշտպանության առումով: Որովհետև եթե մեր քաղաքացու սոցիալական պաշտպանության մեթոդը մայթին առևտուր անելն է, նշանակում է՝ մենք այդ քաղաքացուն ասում ենք, որ հենց այդ ստանդարտի սոցիալական պաշտպանություն ենք պատկերացնում քեզ համար: Սա բացարձակապես հարիր չէ մեր երկրին՝ առավել ևս այսօր, առավել ևս երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան