Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հոգեշնորհ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Լեհահայոց հոգևոր հովվի պարտականություններից, ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում` որպես Ժառանգավորաց վարժարանի տեսուչ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքի իշխանության ներքո: Հոգեշնորհ Տ. …