Ոստիկանության գործողությունները փողոցը բացելու ուղղությամբ իրավաչափ չէին, նրանք առնվազն պետք է 6 ժամ սպասեին․ Ավետիք Իշխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ  տեղի ունեցած բողոքի ակցիան, հավաքը ինքնաբուխ էր, ցուցարարներն իրենց ձայնը տեղ հասցնելու համար կարող էին 6 ժամ փողոցը փակել՝ ըստ միջազգային օրենսդրության, այնպես որ, ասել, որ փողոցը նրանց կողմից փակելը եղել է ոչ օրինաչափ, սխալ է։

Այս մասին այսօր «Բողոքի ակցիա Երևանի կենտրոնում․ ինչպե՞ս լուծել սրճարանների ապամոնտաժման աշխատանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Այնպես որ, երբ ասում են, որ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել 22 քաղաքացի ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար, այդ օրինական պահանջների մասին խոսք գնալ չի կարող։ Ոստիկանության գործողությունները փողոցը բացելու ուղղությամբ իրավաչափ չէին, նրանք առնվազն պետք է 6 ժամ սպասեին»,-ընդգծեց Իշխանյանը։

Անդրադառնալով քաղաքացիներին բերման ենթարկելու ձևերին՝  Ավետիք Իշխանյանը նշեց, որ ոստիկանների կողմից վայրենի գործողություններ տեղի չեն ունեցել. «Փողոցի բացման գործողությունները իրավաչափ չէին, բայց ուժի կիրառոումը եղել է ոչ շատ բիրտ։ Հատուկ այդ ուղղությամբ ոստիկանությունը չի աշխատել։ Լրատվամիջոցներն էլ ազատ աշխատում էին, և նրանց նկատմամբ չի եղել բռնություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան