Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ոստիկանության ներքին զորքերի ծառայողներին սահմանագիծ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Ողջունելով սահմանագիծ մեկնող ոստիկանության ծառայողներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սիրելի բարեկամներ, ոստիկանության զորքերի սիրելի ծառայողներ, այսօր շատ կարևոր օր է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի և Հայաստանի քաղաքացիների հարաբերությունների մեջ: Ոստիկանության զորքերն այսօր շատ կարևոր առաքելություն են …