«Զոն նայողների» արտոնությունները վերացված են, չկա չխուզարկվող խուց. Զեյնալյանը՝ ԱԱԾ տեսանյութի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Զոն նայողների» արտոնությունները, որոնք եղել են նախկին իշխանությունների ժամանակ, այն, ինչ դուք գիտեք, վերացված են: Այսօր ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութին, որի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկներից մեկում «զոն նայողն» արտոնյալ կարգավիճակում է:

«Չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի անձ, որի վրայից արգելված իր չի բռնագրավվում: Սա այդ արտոնությունների դարաշրջանի ավարտն է եղել, մեր իշխանության գալու պայմաններում սա դադարել է լինել»,- ասաց արդարադատության նախարարը:

Նա նշեց, որ կալանավայրերում որևէ մեկն արտոնյալ պայմաններ չունի. «Դուռ բաց պահելու համար անօրինական վճարումներ, ներսում գումարի շարժ, սա մենք վերացրել ենք: Ինչ վերաբերում է ներսում խաղալուն, ապա բազմիցս ասել եմ, որ կարող են խաղալ օրինական, թույլատրված սեղանի խաղեր: Սեղանի խաղերով կարող են նաև «ղումար» խաղալ, և այդտեղ ոչ թե առձեռն գումարներ են պտտվում, այլ կարող են գրանցվել: Սա վերացնելու համար մենք պետք է վերացնենք «օբշյակ» հասկացությունը, որպեսզի դրսում շարժ չլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան