ԲՀԿ-ական պատգամավորները բոյկոտեցին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որը, հիշեցնենք, արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ լիագումար նիստում։

«Կձևավորենք աշխատանքային խումբ։ Նախնական կազմում մեր հանձնաժողովի անդամները կլինեն, եթե ցանկություն հայտնեն այլ հանձնաժողովներից մասնակցելու, ևս կարող են ընդգրկվել։ Խմբում կլինեն ներկայացուցիչներ նաև գործադիրից՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններից»,- ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ այդ  խմբում կընդգրկեն նաև ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, տրանսպորտի և շինարարության ոլորտում գործունեություն իրականացնողներին։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այս նախագծի վերաբերյալ նկատեց, որ ԲՀԿ-ն կողմնակից է, որպեսզի բովանդակային քննարկում անցկացվի, բայց իրենց խմբակցությունն այդ աշխատանքներին չի մասնակցի։

Պատգամավորը նաև հավելեց, որ Գագիկ Ծառուկյանն այս հարցում շահագրգիռ անձ չէ և պետտուրքի մասին օրենքի քննարկման ժամանակ նրա պարզաբանումները բխել են կոլեկտիվի առաջ ունեցած պատասխանատվությունից։

«Ինչ էլ որոշվի՝ դրա պատասխանատվությունը լինելու է քաղաքական մեծամասնության վրա։ Մենք չենք մասնակցելու քննարկումներին, ինչ էլ կորոշեք՝ մեզ համար ընդունելի կլինի այդ որոշումը»,- ասաց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը։

Խմբակցության պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ քաղաքական մեծամասնությունը կրում է քաղաքական պատասխանտվություն բոլոր հնարավոր հետևանքների համար, իսկ իրենք ըմբռնումով կմոտենան այդ քաղաքական պատասխանատվությանը»։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը։

Մանրամասները՝ տեսանյութում։