Արդյոք Մանվել Գրիգորյանը կզրկվի՞ ԵԿՄ անդամ լինելուց․ Արա Կետիկյանը մանրամասնում է

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ունենք նոր նախագահ, նոր վարչություն և, բնականաբար, փոփոխություններ կլինեն, իսկ Սասուն Միքայելյանը դատարկաձեռն չի եկել, եկել է նոր և բազմաթիվ ծրագրերով, այդ թվում նաև կառուցվածքային որոշակի փոփոխություններով։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ կամավորական միության» վարչության անդամ Արա Կետիկյանը։

Վերջինիս խոսքով՝ դեռ համագումարի օրվանից 184 հոգանոց վարչությունն արդեն փոխարինվել է 5 հոգանոց կազմով և շատ ավելի ճկուն է աշխատում ներկայիս վարչությունը, իսկ ԵԿՄ-ում փոփոխություններն այսքանով չեն ավարտվում։

«Վերից վար կառուցվածքային փոփոխություններ կլինեն, այդ թվում մենք նախատեսում ենք շատ լուրջ վերահաշվառում, եթե նախկինում դռները շատ բաց էին նաև ոչ կռված, ազատամարտը չանցած տղաների համար, քաղաքացիների համար, ինչը ուզում եմ հատուկ նշել ո՛չ օրենքի, ո՛չ  կանոնադրության խախտում չէր։ Սասուն Միքայելյանի և նորընտիր վարչության քաղաքականությունն այլ է՝ մաքսիմալ կկրճատվեն և հիմնական կորիզը ԵԿՄ-ի կմնան միայն պատերազմի մասնակից տղաները»,– ասաց Կետիկյանը։

Հարցին՝ իսկ ինչո՞վ էր պայմանավորված այն հանգամանքը, որ ԵԿՄ համագումարին վարչության ոչ բոլոր անդամներն էին ներկա, Կետիկյանը  պատասխանեց․ «Դեռ համագումարում ես ասացի, որ վարչության անդամներն իրավունք չունեն նեղանալու, որովհետև որևէ վարչության անդամ՝ այդ թվում ես, հրավիրատոմսով չենք եկել համագումար։ Բոլոր այն վարչության անդամները, ովքեր այս վերջին ամիսներին, հատկապես հայտնի իրադարձություններից հետո վերջին 8-9 ամսվա ընթացքում կապը պահել են երկրապահի հետ, ակտիվորեն աշխատել են մեզ հետ, բոլորն էլ ներկա էին համագումարին»։

Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են Մանվել Գրիգորյանին զրկել ԵԿՄ անդամ լինելուց, Կետիկյանը պատասխանեց․ «Սպասում ենք դատին։ Փառք Աստծո, այսօրվա իրականության պայմաններում դատարաններն անկախ են, իմ կարծիքով, որևէ ճնշում նրանց վրա չի կարող գործադրվել, բոլոր հարցերի պատասխանները կտա դատարանը»։

Աղավնի Սուքիասյան