Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Լուսանկարման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հարգարժան նախագահ, Կոլեգիայի հարգելի …

