ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպում ունեցել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և անդրադարձել, մասնավորապես, տնտեսական հեղափոխության տեսլականին: «Ուզում եմ մի քանի պարամետրերով շեշտադրել, թե ինչ ենք նկատի ունենում մենք տնտեսական հեղափոխություն ասելով՝ արդյունքի առումով և մեթոդի առումով: Մենք արդեն հայտարարել ենք՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության տեսլականը հետևյալն է, որ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, և տեխնոլոգիական ոլորտը, տեխնոլոգիաները պետք է դառնան Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը: Եթե փորձենք այս ձևակերպումն ավելի կոնկրետացնել արդյունքի առումով, ես կարող եմ ընդգծել, որ մեր պատկերացումը հետևյալն է, որ 10 տարվա արդյունքով Հայաստանի 10 կամ 20 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունները՝ ի տարբերություն այսօրվա, երբ ամենախոշոր հարկատուներն այն ընկերություններն են, որոնք կամ գործում են բնական կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում կամ հանքարդյունաբերական ոլորտում», – ասել է կառավարության ղեկավարը: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որպես տնտեսության լոկոմոտիվ, շարժիչ ուժ նկատի են առնվում ինչպես փափուկ (soft), այնպես էլ կոշտ (hard) տեխնոլոգիաները:

Հաջորդ կարևոր շեշտադրումը, ըստ վարչապետի, հետևյալն է՝ Հայաստանը պետք է լինի բարձր որակավորման աշխատուժի երկիր: «Մեր պատկերացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, և սա իր հերթին նշանակում է, որ մեր երկրում աշխատուժը պետք է ունենա բարձր որակավորում: Այստեղից էլ բխում է տնտեսական հեղափոխության մեր հաջորդ շղթան, որը, իհարկե, կապված է կրթության հետ: Այստեղից բխում է, որ մենք կրթության ոլորտում պետք է ունենանք շատ լուրջ փոփոխություններ, բարեփոխումներ, և այդ բարեփոխումների հիմնական իմաստը պետք է լինի այն, որ կրթական համակարգը պետք է ի վիճակի լինի ապահովել Հայաստանի Հանրապետությանը, ուսանողներին պետք է կարողանա ապահովել բարձր որակավորմամբ և այն պահին, երբ ուսանողները կլքեն կրթական հաստատությունները, նրանք պիտի պատրաստ և մրցունակ մասնագետի կարգավիճակ ունենան: Այս առումով մեր հիմնական տեսլականը հետևյալն է, որ բարձրագույն կրթությունում հետազոտական կոմպոնենտը գնալով ավելի ու ավելի պետք է մեծանա: Հետազոտական և նաև գիտական աշխատանքը պետք է գիտության համակարգում ավելի ու ավելի մեծ տեղ զբաղեցնեն, և ժամանակի ընթացքում այս ուղղությունը պետք է ավելի ուժեղանա», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. «Բարձր աշխատավարձերի քաղաքականություն վարելու մեր կարևորագույն գործիքներից մեկը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում, նախապայմանով, որ եկամտահարկը առաջիկա տարիներին մեզ մոտ պետք է նվազի առաջիկա 3-4-5 տարիների ընթացքում՝ հասնելով 20 տոկոս համահարթ եկամտահարկի: Այսպիսով, մենք կարծում ենք, որ խրախուսում ենք բարձր աշխատավարձը, բարձր աշխատավարձի քաղաքականությունը և այսպիսով խրախուսում ենք կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով նկատի ունենք ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը, այլև նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետությունում բորսայական համակարգն առաջիկայում էականորեն կզարգանա»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունն այս ուղղությամբ ևս աշխատանքներ է իրականացնում՝ փորձելով Հայաստանի Հանրապետությունում գտնել պետական ընկերություններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա և որոշակի կարգավորումներով խրախուսել նաև մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանում բանկային համակարգը և ծառայությունների համակարգը կայացած են, և այստեղ ևս բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավելու ներուժ կա: Բայց միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, նույնիսկ մեծ ջանքերի դեպքում հնարավոր չի լինի ՀՀ պոտենցիալ աշխատուժը նույն որակավորման բերելը, և այստեղ որոշակի շերտավորումն անխուսափելի է: «Այդ շերտավորման հետ կապված խնդիրներն սպասարկելու առումով է, որ մենք՝ որպես մեր կառավարության առաջնահերթություն հռչակել ենք նաև գյուղատնտեսության ոլորտը, որն, ըստ էության, համարում ենք նույնպես տեխնոլոգիաների հետ առնչվող, զբոսաշրջության ոլորտը: Կարծում ենք, որ աշխատուժի այն հատվածը, որը չի տեղավորվի մեր ասած բարձր որակավորման սեգմենտում, կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր և միջին բիզնեսի զարգացման որոշակի դինամիկա և ապահովել բարեկեցության որոշակի մակարդակ և ապահովել անհատական ջանքը գործադրելու որոշակի հնարավորություն», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով տնտեսական հեղափոխության իրականացման մեթոդին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում, այս դեպքում էլ մեզ համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: Այսինքն՝ մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիներին, մարդկանց խրախուսելը տնտեսական գործունեության և ընդհանուր առմամբ յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը՝ ինչպես տնտեսական գործունեության օբյեկտ, այնպես էլ տնտեսական գործունեության սուբյեկտ հանդիսանալու պարագայում»:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Հայաստանի զարգացման տնտեսական մոդելի արդյունավետ իրականացմանը, կառավարություն-տնտեսագիտական հանրություն գործուն կապի ապահովմանը, տեղական փորձագիտական առկա ներուժի խթանմանը և ակտիվացմանը, կրթական համակարգի բարեփոխումներին, կրթություն-գիտություն-հետազոտություն-աշխատաշուկա շղթայի ձևավորմանը, բուհական համակարգի կողմից որակյալ մասնագետների պատրաստմանը, մարդկային կապիտալի, քաղաքացիների մտավոր աշխատանքի և անհատական ջանքի խրախուսմանը, ազգային ավիափոխադրողի ստեղծմանը, ինչպես նաև ազգային գաղափարախոսությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և այլն: