Ինչ է առաջարկում Հայկ Մարությանը տրանսպորտի սակագնի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ներկայացնում էր հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված իրենց հետագա անելիքները։ Հայկ Մարությանն այսօր քաղաքացիներին հորդորեց բոյկոտել և չգնել փաթեթները, որոնք գործելու են փետրվարի մեկից։

«Այսօր հավաքվել ենք հենց այն նպատակով, որպեսզի հենց քաղաքացիներից լսենք, թե իրենք ինչպես են պատկերացնում պայքարը, բնականաբար, խոսքը բոյկոտի մասին է, պարզապես բոյկոտի տարբեր ձևեր կան: Մենք պետք է հասկանանք, թե բոյկոտի ո՞ր ձևն ենք նախընտրելու, օրինակ, ուսանողները կարող են դասադուլ անել, կարող է լինել գործադուլ մարդկանց կողմից կամ ընդհանրապես չօգտվեն տրանսպորտից, մյուսը՝ մտնել տրանսպորտ, վճարել 100 դրամ, անցնել առաջ, կամ օգտվել տրանսպորտից, բայց չվճարել։ 2013 թվականին էլի նույն մեթոդներն էին կիրառվում: Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենալու, քան այն «Տարոն ջան, սիրուն չի՛» տարբերակին գան»,- ասաց Մարությանը։

Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Մարությանը նշեց, որ իրենց պահանջն է տրանսպորտի գինը թողնել 100 դրամ, որին զուգահեռ կգործեն նաև փաթեթներ։

«Նախ ուզում եմ տեղեկացնել, որ մենք արդեն նախագիծ ենք ներկայացրել ավագանու որոշմանը, ըստ որի պահպանվում են բոլոր այն փաթեթները, որը քաղաքապետարանն առաջարկում է և դրան ավելանում է ևս մեկ կետ, այն է՝ մեկ ուղևորությունը 100 դրամ, այսինքն՝ բառացի այն, ինչ որ տեղի է ունենում այսօր»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան