Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հունվարի 22-ից մինչ օրս շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար կազմվել է 40 արձանագրություն: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է լինել հետևողական այս հարցում և նկատել, որ պատշաճ տեսքից բացի՝ առաջնահերթ է ապահովել քաղաքացիների անվտանգությունը: «Անկախ քաղաքային տնտեսության տարբեր …

